Փարիզում կազմակերպված նորաձևության շաբաթի ժամանակ լուսանկարել են նորաձև հանգնված շանը: Այդ մասին հայտնել է Metro-ն: Լոլա Սանշայն անունով յորքշիրյան թերիերը հագել էր թրենչ վերարկու, գլխին՝ Hermes գլխարկ և «կրում էր» Valentino պայուսակ: Լոլան իր բլոգն ունի Instagram-ում, որտեղ պատմվում է տիրուհու՝ Քերոն Սլիմակի հետ աշխարհում նրա կատարած ճանապարհորդությունների մասին:
Յորք-շանը Միլանի և Փարիզի փողոցներում հաճախ են տեսնում դիզայներական կաշվե կիսավերարկուներով, գլխարկներով և արևային ակնոցներով, որոնք պատրաստվում են պատվերով: «Եթե դուք կարծում եք, թե ես սովորական համակրելի բլոգեր եմ նորաձև արդուզարդով, ապա ես ձեզ կպատմեմ այլ բաների մասին, որոնք ինձ երջանիկ են դարձնում և իմաստավորում իմ կյանքը: Ես սիրում եմ երեխաներին, բարեգործությունն ու շամպայնը»,- ասված է Instagram-ում Սանշայնի բլոգում: