Երեկ Ani Plaza Hotel-ում կայացավ ArmMod Fashion & Image Studio-ի «Մայրիկ և դուստր» նորաձևության ցուցադրությունը: Ցուցադրությանը, բացի պրոֆեսիոնալ մոդելներ Նարե Զաքարյանից, Անի Սարգսյանից, Նաիրա Գրիգից և Լիանա Իսրաելյանից մանակցում էին նորաձև մայրիկներ իրենց դուստրերի հետ: Մասնակիցների թվում էր նաև գեղեցկուհի Իրինա Թովմասյանը իր հրաշք աղջիկների հետ:
ArmMod Fashion & Image Studio-ի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց. «Այս ցուցադրությունը գեղեցիկ շոու ներկայացնելուց բացի, ուներ շատ կարևոր նպատակ. ցույց տալ բոլորին, որ հայ մայրիկները ամենագեղեցիկն են ու ամենաոճայինը և պետք չէ խուսափել լինել ուշադրության կենտրոնում : ԿԻնը ցանկացած տարիքում է գեղեցիկ, ինչը և մենք ապացուցեցինք : Մեր մասնակից մայրիկները հիանալի էին նայվում մեր սիրելի մոդելների կողքին»:
ArmMod Fashion & Image Studio-ն համագործակցում է 12 հայկական բրենդերի հետ` Narre’z, JenA, BalMari, Just Mila, Maru, Enaya, Janet, Manumood, Liatom, Anna Arakelyan, West Wind, Shuis, Aco by Astghik Safaryan , որոնցից ցուցադրությանը մասնակցեցին` Narre’z – Նարե Բաբայան JenA – Ժենյա Ասատրյան BalMari – Մարինե Բալասանյան Just Mila – Միլա Կարապետյան Enaya – Գայանե Բաղդասարյան Manumood – Անուշ Մկրտչյան Shuis – Շուշաննա Իսպիրյան: