2017-ի ամենաթանկարժեք ավտոմեքենաների բրենդները՝ ըստ Interbrand-ի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

2017-ի ամենաթանկարժեք ավտոմեքենաների բրենդները՝ ըստ Interbrand-ի

Interbrand գործակալությունը ամեն տարի ներկայացնում է աշխարհի ամենաարժեքավոր ավտոմեքենաների բրենդները: 2017-ի ամենաթանկարժեք ավտոմեքենաների բրենդների վարկանիշի հիմքում հաշվի են առնվել ոչ միայն ընկերության ու բրենդի արժեքը, այլև բրենդի դերն ու ազդեցիկությունը համաշխարհային մակարդակով։ Որակավորվելու համար բրենդը պետք է վաճառքներ իրականացնի նվազագույնը 3 մայրցամաքներում՝ ներառյալ նոր ձևավորվող շուկաները, և իր եկամտի գոնե 1/3-ն ստանա արտերկրից:

 1. Toyota

Բրենդի արժեքը՝ $50.29 մլրդ
Ամենավաճառվող մոդելը` Corolla

2. Mercedes-Benz

Բրենդի արժեքը` $47.83 մլրդ
Ամենավաճառվող մոդելը` C-class

3. BMW

Բրենդի արժեքը` $41.62 մլրդ
Ամենավաճառվող մոդելը` 3 series

4. Honda

Բրենդի արժեքը՝ $22.70 մլրդ
Ամենավաճառվող մոդելը` Civic

5. Ford

Բրենդի արժեքը` $13.64 մլրդ
Ամենավաճառվող մոդելը` F-series

Լավագույն հնգյակին հաջորդում են Hyundai, Audi, Nissan և Volkswagen ընկերությունները։ Տասնյակը եզրափակում է Porsche-ն։ Էլեկտրամեքենանաեր արտադրող Tesla-ն իր Model S-ով հայտնվել է վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականում, որին նախորդում են Ferrari-ն, Mini-ն, Harley Davidson-ը և Land Rover-ը։ Նշենք, որ բրենդի արժեքը չի որոշում բրենդի վաճառքի արդյունավետությունը:

vivaronews.am