Հետազոտությունները ցույց են տվել, որ սեքսը ոչ միայն բարելավում է մարդու տրամադրությունը, այլև դրականորեն է ազդում մարդու օրգանիզմի վրա:
Հինգ հիմնական պատճառ, որոնց համար արժե զբաղվել սեքսով:
1. Տրամադրության բարձրացում
Գիտնականները կապ են գտել սեքսի և ուրախության զգացողության միջև: Ինչպես գրում է New York Times-ը՝ հետազոտությանը մասնակցել է 1000 կին եւ վերջիններս սեքսը գնահատել են իրենց ուրախություն բերող առաջին խթան: 2004թ. գիտնականները համեմատել են ամենօրյա սեքսով զբաղվելը այն զգացողության հետ, որ մարդը բանկում ունի 50 հազար դոլար:
2. Սթրեսի դեմ պայքար
Սեքսը ուղեղին փոխանցում է այնպիսի տարրեր, որոնք նվազեցնում են սթրեսային հորմոնը՝ կորտիզոլը:
3. Ամրապնդում է իմունիտետը
Ուսանողների շրջանում հարցում է կատարվել, թե նրանք ինչ հաճախականությամբ են սեքսով զբաղվում շաբաթվա ընթացքում: Հարցումից հետո ստուգվել է նաև ուսանողների իմունիտետը, և նրանք, ովքեր շաբաթվա ընթացքում սեքսով են զբաղվել մեկ կամ երկու անգամ, ունեցել են բարձ իմունիտետ՝ ի տարբերություն նրանց, ովքեր չեն զբաղվել սեքսով:
4. Ուղեղի պաշտպանություն
Բրիտանացի հետազոտողներն էլ հանգել են հետևության, որ իրենց կյանքում սեքսուալ ակտիվություն դրսևորած 50-89 տարեկան տղամարդկանց մոտ ավելի լավ է ուղեղի աշխատանքը կատարվում:
Իսկ կանանց մոտ սեքսի օգտակարությունը դրսևորվում է հիշողության ամրապնդմամբ:
5. Սրտի օգնություն
Սեքսը համարվում է սրտի աշխատանքի լավագույն խթանիչ, ընդ որում հետազոտությունները ցույց են տվել, որ սեքսը սրտի աշխատանքի համար լավ վարժություն է: