Կանանց միջազգային տոնի առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունն ու միջազգային ճանաչում վայելող ֆրանսիահայ դիզայներներ Թառլոյան եղբայրներն իսկական fashion անակնկալ մատուցեցին հայ կանանց: Նորաձևության մայրաքաղաքից Հայաստան ժամանած դիզայներները Ազգային պատկերասրահում ներկայացրեցին «Պատրանքը և իրականություն» ցուցահանդեսը, ինչպես նաև Փարիզում ցուցադրած hot cuture, «Քամուց քշվածները», «Զբոսանք Փարիզում» հավաքածուները:
Wnews.am-ը պատմում է, թե ովքեր են մարտի 8-ն անցկացրել նորաձևության և արվեստի մթնոլորտում Թառլոյան եղբայների հետ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ` տիկնոջ հետ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը , հայ հայտնի դիզայներներ, մշակութային գործիչներ ներկա էին ներկայացում-ցուցադրությանը:
Նշենք, որ մեկ ամիս շարունակ՝ մինչև ապրիլի 7-ը, Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված կլինի Թառլոյան եղբայների «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսը։