
Շվեյցարիայի Ժնև քաղաքում Mercedes-Benz գերմանական ավտոընկերությունը ներկայացրել է S-կլասի կուպեն և կաբրիոլետը՝ ադամանդներով զարդարված: Կուպեն կառաջարկվի հատուկ գույնով` Aragonite Silver և Rubelite Red, իսկ կաբրիոլետը` մուգ կարմիր կամ բեժ գույններով ծալովի տանիքով:
Ստանդարտ տարբերակում ավտոմեքենաները համալրված են R19 սկավառակներով, սակայն մոդիֆիկացված տարբերակում հասանելի կլինեն ավելի խոշոր` R20 սկավառակներ: