Բաղադրիչներ
- Ալյուր – 150 գ
- Շաքարի փոշի (ջնարակի համար) – 100 գ
- Սպիտակուց (ջնարակի հաամր) – 1 հատ
- Կարագ – 50 գ
- Ձու – 2 հատ
- Մեղր – 2 ճ/գ
- Աղացած դարչին – 1/2 թ/գ
- Սոդա – 1/2 թ/գ
- Կիտրոնի հյութ – մի քանի կաթիլ
Պատրաստման եղանակը
- Սոտեյնիկի մեջ կոտրել 2 ձուն և ավելացնել կարագը:
- Ավելացնել մեղրը, դարչինը և սոդան:
- Դնել կրակին և խառնելով հասցնել փրփրուն վիճակի:
- Ավելացնել ալյուրը և գդալով լավ խառնելով՝ խմոր հունցել: Երբ խմորը սառչի, գնդի ձև տալ: Այն չպետք է կպչի ձեռքերին: Փաթաթել թաղանթով և դնել սառնարանը 15 րոպե:
- Խմորը գրտնակել և կաղապարի օգնությամբ տոնածառներ կտրել:
- Թխվածքաբլիթները շարել պերգամենտով պատված տապակին:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-7 րոպե:
- Սպիտակուցը հարել շաքարի փոշու հետ: Ավելացնել կիտրոնի հյութը և հարել մինչև հարթ և փայլուն զանգված ստանալը:
- Տոնածառները զարդարել ջնարակի շերտով: Թողնել, որ չորանան:
- Մեղրային թխվածքաբլիթները պատրաստ են, կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը