Սննդակարգը մեծապես ազդում է նյութափոխանակության, բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքի, ինչպես նաև հիվանդությունների զարգացման հակման վրա։
Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ մթերքների մի մասն արագացնում է ծերացումը, հետևաբար՝ դրանք հարկավոր է բացառել սննդակարգից։
Սպիտակ հաց
Ցանկացած մթերք, որը պատրաստվում է սպիտակ, ռաֆինացված ալյուրից, բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Սպիտակ շաքարը մեծ քանակով ածպաջրեր է պարունակում, բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, որը հավասար է սպիտակ շաքարի ինդեքսին։ Հիպերգլիկեմիայի դեպքում խանգարվում է կոլագենի՝ մաշկի հիմնական սպիտակուցի արտադրությունը։
Սպիրտային խմիչք
Բոլորին հայտնի է ալկոհոլի բացասական ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի ու լյարդի վրա։ Սպիրտային խմիչքները վատացնում են նաև քնի որակը, նպաստում վաղաժամ ծերացմանն ու քաշի ավելացմանը։
Չիփս
Այո, չիփսն արագ է հագեցնում, բայց այն մի խումբ վնասակար նյութեր է պարունակում, որոնք վատացնում են մաշկի որակը։ Բացի այդ՝ չիփսը մեծ քանակով աղ է պարունակում։ Պարկեր աչքերի տակ, այտուցներ… սրանք սննդակարգում մեծ քանակով նատրիումի առկայության հետևանքներն են։
Փքաբլիթ
Փքաբլիթը մեծ քանակով ռաֆինացված ճարպեր է պարունակում, որոնք նպաստում են կնճիռների առաջացմանն ու վատացնում մաշկի վիճակը։ Արագ յուրացվող ածխաջրերը մեծ քանակով ինսուլինի արտադրման պատճառ են դառնում, և մեծանում է նյութափոխանակության քրոնիկ խանգարման հավանականությունը։
Մարգարին
Մարգարինը մեծ քանակով ճարպեր է պարունակում, որոնք առաջանում են յուղի ջերմային մշակման հետևանքով։ Այդ վնասակար ճարպերը կարող են նպաստել սրտի իշեմիկ, օնկոլոգիական հիվանդությունների և այլ ծանր պաթոլոգիաների առաջացմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը