Ինչպես պատրաստել ֆրանսիական հաց
Advertisement 1000 x 90

Ինչպես պատրաստել ֆրանսիական հաց

Բաղադրիչներ

  1. Բարձր կարգի ալյուր – 320 գ
  2. Խոշոր աղացած ալյուր – 300 գ
  3. Թարմ խմորիչ – 40 գ
  4. Աղ՝ ըստ ճաշակի
  5. Խնձորի քացախ – 1 թ/գ
  6. Արևածաղկի ձեթ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Խառնել երկու տեսակի ալյուրները, մանրացնել խմորիչը և ավելացնել ալյուրին:
  2. Ավելացնել 200 մլ գոլ ջուր, քացախ, աղ և հարիչով լավ հարել մոտ 5 րոպե:
  3. Սեղանին ալյուր շաղ տալ և խմորը ձեռքով հունցել մոտ 5 րոպե:
  4. Թասը յուղապատել:
  5. Խմորը գնդել և դնել յուղած թասի մեջ: Ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել 1 ժամ:
  6. Հետո խմորը մի քանի անգամ լավ հարվածել սեղանին և դնել սառնարանը 12 ժամ:
  7. Սառնարանից հանել խմորը, կիսել 2 մասի, ծածկել սրբիչով և թողնել 40 րոպե:
  8. Տաքացնել ջեռոցը մինչև 250 աստիճան: Հացը թխել 10 րոպե, հետո ջերմաստիճանն իջեցնել մինչև 180 աստիճան և շարունակել թխելը ևս 20 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը