Պտուղն արգանդում․ հղի կնոջ դիակը թանգարանի ամենահայտնի ցուցանմուշն է. newmag.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պտուղն արգանդում․ հղի կնոջ դիակը թանգարանի ամենահայտնի ցուցանմուշն է. newmag.am

Գաղափարի հեղինակն ու իրականացնողը գերմանացի գիտնական Գյունտեր ֆոն Հագենսն է: Ժամանակին նա մշակել էր մարդու մարմնի պահպանման հատուկ ձև, որը թույլ էր տալիս անփոփոխ պահպանել մարմնի անատոմիական կառուցվածքը: Պահպանման հատուկ միջոցը ենթադրում էր հյուսվածքների պոլիմերային մշակում, այլ կերպ այն անվանում են պլաստինացում: Իր նոու հաուի շնորհիվ Հագենսը համաշխարհային ճանաչում ու եկամտաբեր բիզնես ձեռք բերեց: Body worlds-ը մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում, արդեն կա 6 մասնաճյուղ տարբեր երկրներում: 1995թ-ից սկսած, երբ գերմանացի գիտնականն իր առաջին հավաքածուն ներկայացրեց հանրության դատին, ցուցադրությանը այցելել է ավելի քան 34 միլիոն մարդ:

Այստեղ մահացածները սաքսոֆոն են նվագում

Ցուցադրությունը ներառում է մոտ 3 տասնյակ ցուցանմուշ, որոնք անշնչացել են տարբեր գեղարվեստական դիրքերով: Կենդանության տպավորություն են ստեղծում առանձին դետալները՝ թարթիչներ, եղունգներ: ԵՎ հենց այդ մանրուքներն են հիշեցնում, որ այս ամենը  ժամանակին շնչել, թարթել ու քայլել է: Հակառակ դեպքում ինչ-որ պահի գիտակցությունը հրաժարվում է հավատալ, որ դիմացդ իսկական մարդ է կանգնած:

Անշարժացած

Բառն իրականում այդքան էլ հարմար չէ, այս պարագայում, քանի որ դժվար թե մահի պահին մարդն այսքան սլացիկ ու գեղարվեստական դիրք կարող է ընդունել: Պլաստինացման մեթոդը թույլ է տալիս աշխատել մարմնի հետ, այնպես, ինչպես արվեստագետն՝ իր ստեղծագործության: Նյութը թույլ է տալիս ստանալ ցանկացած լուծում, ցանկացած կոնֆիգուրացիա: Ցուցադրության աշխատակիցներն առիթը բաց չեն թողել ու ամբողջությամբ օգտագործել են պլաստինացման մեթոդի ընձեռած բոլոր հնարավորությունները: Այստեղ կհանդիպեք դահուկորդի, հեծանվորդի, նույնիսկ ձիավորի: Ի դեպ ձին նույնպես իսկական է, ձիավորն ասես ընթացքի մեջ ինչ-որ մեկին ուղեղ է փոխանցում, գուցե իր իսկ ուղեղն է:

Ներկայացված են նաև խմբակային կոմպոզիցիաներ. Սեղանի շուրջ նստած պոկերասերները, կամ ձեռք-ձեռքի բռնած ընտանիք՝ մայրը, հայրը, երեխան: Հայրը նույնիսկ ժպտում է:

Հագենսի խոսքով, հիմնականում նաև օգտագործում է մարմիններ, որոնք հասարակ մարդիկ իրեն են տալիս կամավոր հիմքով: Եվ այդպիսիք շատ են, ավելի քան 4 հազարը:

Body worlds –ն այսօր ունի 6 մասնաճյուղ: Ցուցահանդեսը հաճախ շրջում է տարբեր երկրներով, բացի այդ Հագենսը պլաստինացված ուսուցողական նմուշների արտադրություն է հիմնել, որի նմուշները գնում են հիմնականում բժշկական համալսարանները: Այսպիսով գիտական փորձարկումները վերածվել են մեծ բիզնեսի, որը բառացիորեն հիմնված է դիերի վրա: Հարց է առաջանում, որտեղի՞ց Հագենսին այդքան շատ դիեր:

Ամբողջությամբ՝ newmag.am