Եղանակների փոփոխության հետ մեկտեղ, մեզ հարկավոր է ամրացնել մեր իմունային համակարգը։
Եվ հենց բնությունն էլ մեզ կօգնի այս հարցում, քանի որ այն մեզ առաջարկում է օգտակար նյութերի աղբյուր՝ դդում։
Դդմի օգտակար հատկությունները
Դդումը՝ հակաօքսիդանտ է։ Հակաօքսիդանտները թույլ են տալիս չեզոքացնել ազատ ռադիկալները և նրանց ազդեցությունը մարդու առողջության վրա, որը կարող է բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ դառնալ։
Դդումը կարող է օգնել մեզ.
- բարելավել տեսողությունը,
- երիտասարդացնել մաշկը,
- դդումը հարուստ է վիտամին С, Т և երկաթով։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
150 գրամ մեղր,
300 գրամ դդում,
1 լայմ,
1 կիտրոն,
1 կտոր կոճապղպեղի արմատ (5-7 սմ),
150 գրամ շագանակագույն շաքար,
Պատրաստման եղանակը.
Եռացրեք ջուրը կիտրոնի և լայմի հետ, որպեսզի վերացնեք փոքրիկ դառնությունը։
Կտրեք դրանք մեծ կտորների, հանեք կորիզները։
Մաքրեք դդումը և կոճապղպեղը, կտրեք դրանք կտորների։
Տեղադրեք պատրաստի բաղադրիչները բլենդերի մեջ, ավելացրեք մեղր և շաքար։
Մանրացրեք։
Պահպանեք միջոցը սառնարանում։
Օգտագործեք օրվա մեջ 3 անգամ՝ 1 ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: