haymedia.am-ի «Բացահայտենք աշխարհը» խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է Չեխիան, չեխական բարքերն ու դրանց առանձնահատկությունները:
Չեխիայի մասին պատմում է Տիգրանուհի Նազարյանը, ով Պրահայում է բնակվում արդեն 2 տարի:
Չեխիայում հենց առաջին պահից ինձ գրավել է երկինքը: Մի ֆանտաստիկ, հրաշք գեղեցկություն ունեցող բան է Պրահայի երկինքը: Այն տպավորությունն է, որ քաղաքը կարծես ինչ-որ կախարդական ծածկի տակ է գտնվում:
Օրվա տարբեր ժամերին՝ կախված երկնքից և լուսավորությունից, նույն վայրը տարբեր տեսք է ունենում: Աշխարհի տարբեր երկրներում եմ եղել, նման երկինք, նման գեղեցկություն ոչ մի տեղում չեմ տեսել:
Չեխիայի բնությունը շատ սիրուն է, շուրջբոլորը կանաչ է, հեքիաթային մի գեղեցկություն կա այստեղ: Գետի ափին կան այգիներ, որոնք ոչ թե մեր ընկալման դասական այգիներն են, այլ թերակղզիների նման մի բան են, հատկապես հանգստյան օրերին այս այգիները լեփ-լեցուն են:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ կարող ես այգում զբոսնել, մեկ էլ հանկարծ կողքովդ եղնիկ անցնի, կարապներ և ջրային այլ թռչուններ ևս շատ կան, այստեղ, առհասարակ, այգիներում զբոսնելն իսկական էսթետիկ հաճույք է:
Ամբողջությամբ՝ haymedia.am