Վրացական հայտնի հեռուստաալիքներից մեկը` «Իմեդին», ցույց է տվել` ինչպես է պետք «երևանյան գաթա» պատրաստել։
Հայկական ավանդական գաթան հայտնվել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի օրվա բաղադրատոմսերի ցանկում։
«Երևանյան համեղ գաթան Կովկասում մեծ տարածում ունեցող թխվածք է, որը սովորաբար թեյի հետ են մատուցում», — նշում են տեսանյութի հեղինակները։
Պատրաստման համար անհրաժեշտ է ալյուր, շաքարավազ, կարագ կամ ձեթ, մածուն, ձու, սոդա, քացախ, վանիլ։
Տեսանյութում ներկայացվում է` ինչպես է պետք պատրաստել գաթան և ինչ հերթականությամբ խառնել բաղադրիչները։
Հայկական գաթան իսկապես մեծ տարածում ունի Հայաստանում։ Այն զարդարում է տոնական սեղանները և հաջողություն ու երջանկություն է խորհրդանշում։
Որոշ մասնագետներ պնդում են, որ գաթան նաև ընտանիքի ամրություն է խորհրդանշում։ Այդ պատճառով էլ հարսանիքների ժամանակ պարում են` գաթան ձեռքում բռնած։
Ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։