Այսօր կներկայացնենք մթերքների այնպիսի համադրություններ, որոնք կարող են շոկ առաջացնել կամ թվալ բավականին ինտրիգային:
- Սուրճ՝ աղով
Շատերը գերադասում են սուրճի մեջ շաքար չավելացնել, սակայն կան նաև այնպիսիները, ովքեր սուրճի մեջ աղ են ավելացնում: Աղը փափկեցնում է ջուրը և ուժեղացնում է սուրճի համը, բայց, իհարկե, պետք է ավելացնել շատ քիչ քանակությամբ:
- Ելակ և լոլիկ
Հնարավոր է՝ այսպիսի համադրությունը Ձեզ արտասովոր և անընդունելի թվա, բայց աշխարհի շատ ռեստորաններում այն վաղուցվանից գոյություն ունի: Խոհարարները բացատրում են, որ և՛ ելակի մեջ, և՛ լոլիկի մեջ կա ֆուրանեոլ կոչվող նյութը, և դրա համար էլ այդ համադրությունը հիասքանչ է ստացվում:
- Շոկոլադ և չիլի պղպեղ
ԱՄՆ-ի հարավային մասի բնակիչները չիլի պղպեղն օգտագործում են գրեթե բոլոր ուտեստների մեջ և նույնիսկ աղանդեր պատրաստելիս: Բայց ռեստորաններում ամենահաճախ պատվիրվող կերակրատեսակը շոկոլադի և չիլիի համադրությունն է: Կակաոյի պինդ համը օգնում է թուլացնել չիլիի սրությունը և տալ նրան շատ պիկանտ համ:
- Կարտոֆիլ և մշկընկույզ
Նշենք, որ կարտոֆիլը հանդիսանում է ինքնատիպ մթերք, որի հետ համադրվում է ամեն ինչ. այն կարելի է մատուցել մսի, կանաչեղենի և, ընդհանրապես, ամեն ինչի հետ: Բայց ամենայուրահատուկ համադրությունը հանդիսանում է կարտոֆիլը և մշկընկույզը: Շնորհիվ ընկույզի՝ այն ստանում է շատ հետաքրքիր համ:
- Բանան և պաքսիմատ
Մենք չենք կարող պատասխանել, թե ով է առաջին անգամ տապակել բանանը պաքսիմատով, բայց վստահ եղեք՝ այն ուղղակի հանճարեղ է: Բանանը շերտատվում է, հետո թավալվում պաքսիմատի մեջ և տապակվում անպայման կարագով: Կարելի է մատուցել՝ ինչպես տաք, այնպես էլ՝ սառը վիճակում:
- Սպիտակ շոկոլադ և սև խավիար
Երեկոյի աստղը, իհարկե, համարվում է սև խավիարը՝ սպիտակ շոկոլադի հետ: Ֆրանսիայում այդ համադրությունը համարվում է համադամ ուտեստ և մատուցվում է բացառապես նրբաճաշակ ռեստորաններում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը