Բաղադրիչներ
- Հատապտուղներ – 1 դույլ
- Ջուր – 0.5 լ
- Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Մաքրել, կտրատել միրգը և հատապտուղը:
- Լվանալ: Լցնել արծնապատ թասի մեջ, ջուր ավելացնել:
- Եռացնել, քամել: Տաք հյութը լցնել բանկաների մեջ, փակել:
- Զանգվածից հեռացնել կեղևները, որոնք մնացել են: Ավելացնել շաքարավազ: Ստացվելու է պինդ զանգված:
- Բարակ շերտով տեղաբաշխել բուսայուղ քսած տախտակին:
- Թողնել արևի տակ մեկ օր, որպեսզի զանգվածը չորանա:
- Կտրատել եզրերը դանակով, շրջել:
- Մի քանի օր անց հատապտղային մաստակը կարելի է օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը