Մարտի 20-ին Հորդանանի թագավոր Աբդալա II իբն Հուսեյնն ու թագուհի Ռանիան երկօրյա պաշտոնական այցով ժամանել էին Նիդերլանդներ։ Հրավերը թագավոր Վիլեմ Ալեքսանդրի և թագուհի Մաքսիմայի կողմից եղել էր դեռ նոյեմբերին, սակայն նրանք ստիպված էին այն հետաձգել չորս ամսով։
Պաշտոնական մեկնարկը տրվեց Հաագայում։ Վիլեմ-Ալեքսանդրն ու Մաքսիման հյուրերին դիմավորել են Հորդանանում՝ իրենց կալվածքներից մեկում։
Ինչպես միշտ, քննարկվում էր թագուհիների զգեստները. չէ որ երկու թագուհիներն էլ արիստոկրատ ոճի իկոնաներ են։
Այսպիսով, Ռանիան Նորդեյնդի մուտքի մոտ փայլում էր իր բաց երկնագույն վերարկուով, որի տակից սպիտակ վերնաշապիկ էր հագել։ Նրա կերպարը լրացնում էին զամշե բարձրակրունկ կոշիկներն ու փոքրիկ պայուսակը։
Չնայած Ռանիան լուրջ մրցակից է, Մաքսիման ևս աչքի էր ընկնում իր ոճային կերպարով։ Նիդերլանդների թագուհու կերպարը ևս հիշվող էր. շագանակագույն վերարկու, ժանյակավոր բլուզ, անսովոր լայնեզր գլխարկ, ձեռնոցներ, կոշիկներ ու փոքրիկ պայուսակ՝ բոլորը նույն երանգի։ Այս ամենը շատ հարմոնիկ էր դիտվում։
Մինչ ամուսինները քաղաքական հարցեր էին քննարկում, կանայք ուղևորվեցին մունիցիպալ թանգարան, որպեսզի գնահատեն հորդանանյան գեղանկարչության գլուխգործոցները։
Երեկոն եզրափակվեց շքեղ ընթրիքով, որի ժամանակ թագուհիները ևս աչքի ընկան իրենց ոճային զգեստներով։