Mercedes-Benz ընկերությունը սեդանից և ունիվերսալից անմիջապես հետո ներկայացրել է նորացված կուպեն և C-Class կաբրիոլետը: Մոդելներն ստացել են նոր չափավոր-հիբրիդային ուժային կայանք, թվային սարքային պանել և անվտանգության համակարգեր առաջատար S-Class-ից:
Նորացված C-Class-ը գերմանական արտադրողի մեքենաների շարքում առաջինն է հանդերձվում 1,5 լիտր ծավալով նոր բենզինային «տուրբաքառյակով» և 184 ձիաուժ հզորությամբ: Շարժիչը կոմպլեկտավորվում է EQ Boost ստարտեր-գեներատորով՝ փոկային շարժաբերով և 48-վոլտանոց մարտկոցով:
Մինչև 100 կիլոմետրն այդպիսի շարժիչով կուպեն թափառք է վերցնում 7,9 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում 239 կիլոմետր է:
C-Class կուպեի և կաբրիոլետի դիզելային վրափոխակները հանդերձվում են նոր շարժիչով, որի հատույցը կազմում է 194 ձիաուժ: