Ի՞նչ անել, եթե սեքսով զբաղվելու ժամանակ և ուժ չկա։ Վաղ, թե ուշ յուրաքանչյուր զույգ բախվում է այս խնդրին։ Ի՞նչ պետք անի կինը, եթե տղամարդն անկողնում միայն քնում է։ Ավանդաբար սեքսոլոգները խորհուրդ են տալիս չհրաժարվել սեքսից նույնիսկ երբ ժամանակ չկա, որովհետև հրաժարվելու դեպքում արագ կհարմարվեք այդ վիճակին։
Սեքս ուժի միջոցով
Ամբողջն օրն աշխատելուց հետո տղամարդը պատրաստ է օրգազմ ստանալ նույնիսկ անկողնում պառկելուց։ Իսկ այստեղ հայտնվում է կինը։ Նա գիտի տղամարդու էրոգեն հատվածները և նոր տեխնիկա է սովորել․․․․ Իսկ սիրելին միայն ցանկանում է պառկել։ Հաջորդ կետը մեղադրանքներն ու կանացի մանիպուլյացիան են։ «Դու ինձ չես սիրում»։ Սկզբից տղամարդը ցանկանում է ապացուցել, որ սիրում է։ Բայց այդպիսի «ստիպված սեքս» ոչ ոք չի կազմակերպի։
Ահա 5 կանոն, թե ինչպես խնայել ուժերը սեքսով զբաղվելու համար
1․ Հարաբերություններում սեքսուալ ռիթմը կախված է տղամարդուց։ Կինը հանգիստ կարող է ինտիմ հարաբերության մեջ մտնել առանց գրգռվելու։ Իսկ կարո՞ղ տղամարդն առանց գրգռվելու սեքսով զբաղվել։ Այնպես որ կինը մի քիչ պետք է երջանիկ լինի, եթե ընդունի այդ բնական փաստը և շարժվի իր սիրելիի ցանկությամբ։
2․ Տղամարդուն ժամանակ է պետք, որպեսզի խնդրից անցնի հաճույքին։ Մի թռեք տղամարդու գիրկը, երբ նա աշխատանքից գալիս է տուն։ Կանացի յուրաքանչյուր այդպիսի ագրեսիա, նույնիսկ սեքսուալ, վախեցնում է, և ձերը բացառություն չէ։ Ցանկությունն արտահայտեք նուրբ, առանց բղավոցների և սպառնալիքների։
3․ Տղամարդուց հնարավոր չէ միանգամից ամեն ինչ ստանալ․ գումար, խնամք, սեքս, ուշադրություն․․․ Ընդունեք այդ փաստը, դադարեք տղամարդու վրա փաթաթել ձեր սպասումները և գծեք սահմաններ։
4․ Երբ տղամարդը տեսնում է, որ իր կինը հանգիստ է և բավարարված է համատեղ կյանքով, նա ինքը կհանգստանա և կդադարեցնի շրջանաձև պաշտպանությունը սեքս-հարձակումներից։ Միայն հանգստության դեպքում կարելի է խոսել սեքսի մասին։
5․ Արագ սեքսը կյանքում տեղ ունի, օրինակ` շաբաթվա մեջտեղում։ Այդպիսի սեքսն օգնում է ազատվել լարվածությունից և հոգնածությունից։ Հանգստյան օրերին նույնպես ժամանակ տրամադրեք սեքսին։
Ամբողջությամբ՝ newmag.am