49 տարեկան հասակում այս կինը ինստագրամի իսկական աստղ և տատիկների շրջանում անցկացված գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել: Սերբիայում ծնված նորաձևության մեծ երկրպագու Ժակլինը աշխարհում ամենագրավիչ տատիկ է ճանաչվել: Այս մասին գրում է Woman.forumdaily.com-ը: Այժմ նա 28-ամյա դստեր և երկու թոռների հետ Իտալիայում է բնակվում:
Իր ընտանիքին նորաձև «բանդան» է անվանում և նրանց հետ գրեթե յուրաքնչյուր օր աշխարհահռչակ նորաձևության տների հագուստներով նորանոր կերպարներ է ցուցադրում` ինստագրամ սոցիալական ցանցում լուսանկարներ հրապարակելով: Նրա բլոգը մոտիվացիա է այն կանանց համար, որոնք փորձում են իրենք իրենց կերտել:
Ավելի մանրամասն՝ ankakh.com