Բաղադրիչներ
- Լավաշ – 3 հատ
- Խնձոր – 5 հատ
- Չամիչ – 100 գ
- Շաքարավազ – 100 գ
- Բուսայուղ – 50-100 մլ
Պատրաստման եղանակը
- Նախ լվանալ չամիչը, վրան եռացրած ջուր լցնել և թողնել մոտ 10-15 րոպե, ինչից հետո թափել ջուրը:
- Խնձորները մաքրել և քերել խոշոր քերիչով:
- Խառնել քերած խնձորը չամիչի հետ:
- Լավաշը կիսել երկու մասի: Վրան բուսայուղ քսել և շաղ տալ մոտ 1 ճ/գ շաքարավազ:
- Ամբողջ տարածքով տարածել խնձորային միջուկը և փաթաթել ռուլետի նման:
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Ռուլետ-շտրուդելները շարել տապակին, վրան բուսայուղ քսել և մի փոքր շաքարավազ շաղ տալ:
- Թխել շտրուդելները ջեռոցում մոտ 20 րոպե, որից հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը