Դեմքի հատվածում նիհարելը կարող է բավական բարդ լինել:Համակարգային մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող եք ցանկալի արդյունքի հասնել:
Ջուր: Ջուրը սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմի, հատկապես, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Գազավորված, շաքար պարունակող ըմպելիքները փոխարինեք ջրով: Նախ՝ դա դրական ազդեցություն կունենա առողջության վրա, բացի այդ՝ կկրճատեք օգտագործվող կալորիաների քանակն ու կկարողանաք ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Օրվա ընթացքում հարկավոր է 8-10 բաժակ ջուր խմել: Դա կօգնի կարգավորել նյութափոխանակությունը, էներգիա կհաղորդի, օրգանիզմը կապահովի անհրաժեշտ նյութերով:
Քուն: Առողջ քունն օգնում է կարգավորել հորմոնների մակարդակը. դրանց անհավասարակշռությունը խանգարում է նիհարել: Փորձեք ավելի շատ հանգստանալ, կյանքին թեթև վերաբերվեք:
Քունն օգնում է պայքարել սթրեսի դեմ և վերականգնել էներգիայի մակարդակը:
Առողջ սնունդ: Սա ավելորդ քաշից ազատվելու առաջին նախապայմանն է: Հարկավոր է հավասարակշռել սննդակարգը, ինչը կօգնի օրգանիզմն ապահովել անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով, սննդարար նյութերով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը