
Բաղադրիչներ
- Վարսակի ալյուր – 2 ճ/գ
- Հասած բանան – 5 հատ
- Անյուղ, փափուկ կաթնաշոռ – 400 գ
- Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Բանաները դարձնել խյուս բլենդերի օգնությամբ:
- Կաթնաշոռը միացնել ձվի և ալյուրի հետ, լավ խառնել:
- Հետո կաթնաշոռային զանգվածին ավելացնել բանանի խյուսը:
- Լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե:
- Մատուցել յոգուրտով կամ մուրաբայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը