Հայաստանը զարմացնում է զբոսաշրջիկներին ոչ միայն գեղեցիկ ու տեսարժան վայրերով, այլև հայաստանցիների սովորություններով։
Դմիտրին սիրում է ճանապարհորդել և իր ուղևորությունների ընթացքում հաճախ է մեքենա վարձակալում, որպերզի հանգիստ շրջի այս կամ այն երկրի քաղաքներով։
«Հայաստանում մեկ խնդիր կա՝ փոքր քաղաքների դժվարանցանելի ճանապարհները։ Հիմա հասկացա՝ ինչու այստեղ այդքան շատ «Նիվա» կա։ Հատկապես՝ սպիտակ»,- ասում է մոսկվացին։
«Քանի որ գրասենյակում եմ աշխատում, միշտ բոլոր հնարավոր տոներն օգտագործում եմ ճանապարհորդելու համար։ Մարտի 8-ի առիթով չորս ազատ օր ունեինք, դրանք Հայաստանում անցկացրի»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Դմիտրին գնահատում է նոր մարդկանց հետ ծանոթություններն ու դա իր ուղևորությունների լավագույն պահերից է համարում։ Մեր մոսկվացի հյուրը պատմեց, որ ճանապարհին հանդիպել է հետաքրքիր մարդկանց, որոնց հետ կարելի է ամեն ինչի մասին խոսել։
Դմիտրիին ամենաշատեղը բնությունն էր տպավորել։ Ռուսաստանցին եղել է Հայաստանի տարբեր վայրերում ու իսկապես վայելել դրա գեղեցկությունը։
Դմիտրիին հետաքրքրեց նաև երևանյան մետրոն։ Սակայն նա չգիտեր, որ առանց հատուկ թույլտվության այն չի կարելի նկարահանել։ Այդ պատճառով հաջողվեց միայն մի քանի կադր անել: Նա հասցրել է շրջել ամբողջ Երևանում։ Ընկերոջ հետ բարձրացել է «Կասկադ»՝ Արարատով հիանալու, հասցրել է դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին պատկերող գրաֆիտի գտնել, նաև զբոսնել Կոնդում։
Լուսանկարներից մեկում Դմիտրին նույնիսկ նշել է, որ Հայաստանն իր ճանապարհորդությունների ցուցակի 47-րդ երկիրն է։
Ամբողջությամբ՝ m.armeniasputnik.am