Հզորագույն Chevrolet Corvette -ը՝ ZR1-ը, կարող է զրոյից մինչև ժամում 96 կիլոմետր արագություն հավաքել 2,85 վայրկյանում: Ավտոմոբիլի դինամիկ բնութագրերը, որոնք մինչ այս պահը գաղտնի էին պահվում, հայտնել է մակնիշի ներկայացուցիչ Հառլան Չառլզը Corvette Blogger-ում հրապարակված հարցազրույցում:
Սուպերկարը նաև կարող է ժամում 160 կիլոմետր արագույթուն զարգացնել վեց վայրկյանում: Մեկ քառորդ մղոն (402 մետր) դրեգային տարածությունը կուպեն կանցնի 10,6 վայրկյանում, ըստ որում տարածության ավարտին արագությունը կկազմի ժամում 215 կիլոմետր:
Ավտոմեքենայի առավելագույն արագությունը գերազանցում է ժամում 338 կիլոմետրը: Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի մոդելի ZR1 տարբերակը ժամում առաջին 96 կիլոմետր արագությունը հավաքում էր 3,7 վայրկյանում: 620-ուժանոց ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմել է ժամում 322 կիլոմետր: ZR1 վերափոխակը հանդերձված է 765-ուժանոց ութգլանանոց 6.2 շարժիչով՝ մեխանիկական մղիչով: