New England Journal of Medicine-ում հրապարակված հետազոտության համաձայն, 6 րոպե սեքսով զբաղվելիս օրգանիզմն այրում է ընդամենը 21 կկալ։ WebMD ամսագիրն էլ հաստատում է, որ 30 րոպե սեքսով զբաղվելու դեպքում կարելի է ծախսել ընդամենը 80-ից մինչև 100 կկալ։ Ամեն ինչ կախված է ինտենսիվությունից և ձեր ֆիզիոլոգիական վիճակից (տարիքից, քաշից, հասակից, նյութափոխանակությունից)։ Այնպես որ մարզասրահն ու վազքը սեքսով փոխարինելու մտադրությունները իզուր են։ Սակայն կարելի է ավելացնել այրվող կալորիաների քանակը՝ համատեղելով հաճելին օգտակար հետ։
Ավելացնում ենք ինտենսիվությունը
Տարբերակ 1-ին։ Կարելի է սեքսով զբաղվել առավոտյան։ Ժամը 7-ից 8-ը տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը հասնում է գագաթնակետին։
Տարբերակ 2-րդ։ Կարելի է յոգա-սեքս կազմակերպել։ Միջինը 30 րոպե յոգայով զբաղվելիս այրում եք 100-ից մինչև 300 կկալ։
Տարբերակ 3-րդ։ Սեքսի ժամանակ փորձեք մկաններն օգտագործել այնպես, որ ասես սպորտով եք զբաղվում։ Այսպիսի տերմին կա՝ «գիտակցված պարապմունք»։ Այն նշանակում է մտովի կենտրոնանալ աշխատող մկանների վրա և ձգտել զգալ յուրաքանչյուր շարժում։
Այսպիսով, եթե ամփոփենք հետազոտությունների և խորհուրդների արդյունքները, կարող եք սեքսը վերածել մարմնամարզության, եթե այն տևի 30 րոպե, կատարեք բոլոր «վարժությունները», չվախենաք փորձերից և անընդհատ յոգայով զբաղվեք։
Ամբողջությամբ՝ newmag.am