Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։
Բաղադրիչներ․
- 1 լիտր կաթ,
- 1 ճաշի գդալ աղ,
- 200-300 գրամ թթվասեր,
- 3 ձու։
Պատրաստումը․
Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։
Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։
Երբ կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։
Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։
Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։
Մի քանի ժամից կարելի է ուտել։
Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։
Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։
Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։