Սեքսը և հաշմանդամությունը հասարակության մեջ տաբու թեմաներ են։ Սեքս+հաշմանդամություն = տաբուի քառակուսի։ Առանց կարծրատիպերի, կարելի է մեծ հաճույք ստանալ և դառնալ լավը։
Դաս 1-ին։ Սեքսուալ լինելը նորմալ է, նույնիսկ, եթե ձեր մարմինը կատարյալ չէ։
«Ինչպե՞ս են նրանք դա անում»․ առողջներին միշտ հետաքրքիր է, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող անձինք սեքսով զբաղվում։ Չէ՞ որ գոտկատեղից ներքև տղամարդու մոտ կաթվածահար է։ Ինչպե՞ս գրկախառնվել աղջկա հետ առանց ձեռքերի։
Ինֆորմացիայի պակասը ստեղծում է կարծրատիպեր։
1․ Հաշմանդամություն = ֆրիզիոզություն։ Շատերը կարծում են, որ ֆիզիկական սահմանափակումներով մարդը չի կարող և չպետք է սեքսով զբաղվելու ցանկություն ունենա։
2․ Անբարոյականություն է սեքս առաջարկել հաշմանդամություն ունեցողին։
Հաշմանդամություն ունեցող անձինք զբաղվում են սեքսով։ Շատ և հաճախ։ Եվ դա նորմալ է։ Դուք դա կհասկանաք, եթե ինտիմ հարաբերությունների մեջ լինեք հաշմանդամություն ունեցող մարդու հետ։
Անցնելով հասարակության հերթական նախապաշարմունքի միջով, դուք ևս մեկ քայլ կանեք ներքին ազատությանը հասնելու համար։ Եվ գլխավորը․ կդադարեք ամաչել սեփական մարմնից։
Եվ գլխավորը․ կդադարեք ամաչել սեփական մարմնից։
Եթե այդ մարդը հաղթահարել է իր կոմպլեքսները և կարողացել է ձեր առջև մերկ կանգնել, պե՞տք է, որ ամաչեք ձեր ավելորդ քաշ ունենալու պատճառով։
Դաս 2-րդ։ Կարևոր է լսել և հասկանալ զուգընկերոջը:
Որոշ զույգեր երբեք չեն քննարկում իրենց անձնական կյանքը, որովհետև սեքսի մասին խոսակցությունները տաբու են։ Տղամարդիկ և կանայք ամաչում են խոսել իրենց երևակայությունների և զգացողությունների մասին։
Հաշմանդամություն ունեցող զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելուց առաջ պետք է քննարկեք բոլոր դիրքերը, իմանաք միմյանց ժեստերը։
Անկեղծությունը այն է, երբ դիմացինիդ առջև մերկացնում ես ոչ միայն մարմինդ, այլև հոգիդ։ Այդպես հարաբերությունները նոր մակարդակ են անցնում։ Դուք սկսում եք ավելի լավ վստահել միմյանց, գլխավորը՝ լսում եք զուգընկերոջ ցանկությունները։
Ամբողջությամբ՝ newmag.am