Բաղադրամասեր
500 գ. ընկույզ,
500 գ. մեղր,
100 գ. շաքար
Պատրաստման եղանակը
Մեղրը շաքարի հետ եփել, օշարակի մեջ լցնել մանր կտրատած և թեթևակի տապակած ընկույզ և 15 րոպե եփել:
Պատրաստի գոզինախը (տաք) լցնել սառը ջրով թրջած ափսեի մեջ, հարթեցնել և սառեցնել:
Դրանից հետո ափսեն թեթևակի տաքացնել, գոզինախը ամբողջությամբ հանել միջից, այնուհետև կտրատել շեղանկյան ձևով:
Կտրատած գոզինախը դնել ափսեի մեջ:
Ընկույզի փոխարեն կարելի է նուշ օգտագործել: