Վերջերս համացանցում լուր տարածվեց, որ Արցախի Հանրապետությունում ոստիկանները բերման են ենթարկել մի աղջկա` կապույտ մազեր ունենալու պատճառով: Տեղեկատվության իսկությունը դեռևս ճշտվում է: Մինչև կպարզվի ամեն ինչ, newmag-ը ներկայացնում է 6 հայտնիների, ովքեր իրենց մազերը կապույտ են ներկել:
Ջուլիետ Լյուիս
Ջուլիետ Լյուիսի վարսերի նոր գույնն ազդարարեց նոր թրենդ Հոլիվուդում: Քեթի Փերիից և Գվեն Սթեֆանիից մինչև Քեյթ Ուինսլեթ՝ աստղերը կապույտ ներկեցին մազերը:
Քեթի Փերի
Օսկարի նոմինացված դերսան-երգչուհին հրաժարվեց իր մուգ, փանք ռոք խոպոպներից` հանուն պայծառ կապույտի: Լոս-Անջելեսում կայացած «Ավելին, քան ընկեր» ֆիլմի պրեմիերային նա ներկայացավ երկերանգ սանրվածքով: Լյուիսը միշտ էլ կամակոր էր եղել, այնպես որ սանրվածքը նույնպես բացառություն չէր:
Փոփ-աստղ Քեթի Փերիի մազերը կապտեցին նրա ամենամեծ հիթերից մեկի՝ «California Gurls» երգի տեսահոլովակում: Սա, իհարկե, անակնկալ տրանսֆորմացիա չէր: Դրանից առաջ նա արդեն հասցրել էր կարճամազ շիկահերի վերածվել, երբ դեռ Քեյթի Հադսոն անունն էր կրում: Հետո եկավ էմոյի կերպարը՝ սև սաթե մազերով:
Գվեն Սթեֆանի
Մինչև կդառնար դիզայներ և ֆեշն դեմք, Գվեն Սթեֆանին ավելի հայտնի էր որպես «No Doubt» խմբի մենակատար: Կալիֆոռնիացի տղաների մեջ նա միակ կինն էր և պետք է ինչ-որ կերպ աչքի ընկներ: MTV Movie Awards 1998-ին L.A.M.B.-ի լեդին ի ցույց դրեց իր ներսում թաքնված Հարուջուկու աղջկան իր ողջ ֆուտուրիստիկ համալիրով՝ կերպարն ամբողջացնելով կապույտ վարսերով:
«Մեկ՝ պլատինե, մեկ՝ վարդագույն, մեկ էլ դառնում է բոսորագույն: Ահա թե ինչու է նա այդքան զվարճալի»,- ասում է ստիլիստ Սյուզան Քոֆմանը:
Ամբողջությամբ՝ newmag.am