Ըստ Cosmo պարբերականի, գոյություն ունեն կանացի գայթակղման հետևյալ հնարքները:
Հաղթահարեք նախապաշարմունքները և բարդույթները
Անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր նախապաշարմունքներն այն մասին, որ անպատշաճ է առաջինը գայթակղել տղամարդուն: Դա այդպես չէ: Տղամարդիկ ևս սիրում են, երբ իրենց գայթակղում են: Նրանց մոտ ևս կարող է ցածր ինքնագնահատական լինել և նրանք ևս կարող են ամաչել առաջին քայլն անելուց: Նրանց օգնեք այդ հարցում, առաջինը սկսեք:
Մի զբաղվեք ինքնախարազանմամբ, ինչպես օրինակ. «Ես ընդհանրապես գրավիչ չեմ, ո՞վ ինձ հետ կծանոթանա», «Իսկ գուցե ես նրան դուր չե՞մ գալիս», «Իսկ գուցե ես վա՞տ եմ հագնված», «Ինչո՞ւ եմ էսպես կտրել մազերս: Դա ինձ ընդհանրապես չի սազում»:
Մշակեք ոչ մարմնական շփումը
Ժպիտը և հայացքը
Ի՞նչ մարդու հետ կուզեիք շփվել: Իհարկե` կենսախինդ և դրական էներգիա ճառագող: Այդ պատճառով ճառագող հայացքը և անկեղծ ժպիտը (չշփոթել լարվածի հետ) տղամարդուն գրավելու լավագույն միջոցն է:
Մոգական հայացքների տեսակներ.
Հայտնի է, որ մարդու բիբերը լայնանում են, երբ նա լավ հոգեվիճակում է, սեքսուալ առումով գրգռված է կամ էլ` հետաքրքրված: Նայեք ցանկացած առարկայի, որը տղամարդուց հեռու է, հետո հայացքը կտրուկ շրջեք դեպի տղամարդը: Մոտ առարկայի վրա արագ կիզակետայնացումից ձեր բիբերն անպայման կլայնանան:
Տղամարդուց աչք մի կտրեք, հետո հայացքը դարձյալ շեղեք նրանից, հետո նորից նայեք նրանց` թարթիչների տակից:
Մազերը
Սիրելիի երկար, մետաքսանման, թարմություն բուրող մազերը, որոնց հետ այնքան հաճելի է մատներով խաղալ, քթով խրվել դրանց մեջ և իրեն պաշտպանված և սեքսուալ զգալ, յուրաքանչյուր տղամարդու երազանքն են:
Նրան ցուցադրեք ձեր մազերի ամբողջ գրավչությունը. թափ տվեք դրանք (կարելի է նախապես օծանելիք ցանել), շտկեք սանրվածքը կամ էլ շոյեք մազերը: խաղացեք փնջերի հետ, դրանք փաթաթեք մատին և բաց թողեք, կրկնեք մի քանի անգամ: Տղամարդիկ կհմայվեն այդ գործողությունից:
Պարանոցը
Զբաղվեք մազերով, իմիջիայլոց մերկացրեք պարանոցը, դա տղամարդուն կստիպի թրթռալ:
Դաստակները
Ասես իմիջիայլոց, տղամարդուն ցուցադրեք դաստակի ներսի կողմի նուրբ մաշկը: Դա կարելի է անել իբր շտկելով թևքը, խաղալով կամ ուսումնասիրելով ձեռքի թևնոցները:
Քայլվածքը
Շտկեք մեջքը, ձգեք փորը, ուսերն ուղղեք: Ջանացեք գլուխն ուղիղ պահել: Շարժվեք փոքր քայլերով, թեթևակիորեն ցցելով ազդրերը. դա շատ հուզիչ տպավորություն է թողնում: