8 պատճառ, որ կարող է փչացնել ձեր սեքսը. newmag.am
Advertisement 1000 x 90

8 պատճառ, որ կարող է փչացնել ձեր սեքսը. newmag.am

Կողմնակի մտքեր

Լիքը գործեր կան, նորոգում պետք է անել, սպասքը պետք է լվանալ. Այս ամենը շատ է խանգարում կենտրոնանալ զգացողությունների վրա: Լավ սեքսի ոսկե կանոնն է. Մտածեք միայն մտերմության մասին:

Ֆիզիկական խնդիրներ

Սեփական մարմինը չսիրելը բացասաբար է անդրադառնում սեքսուալ ցանկության և սեքսի որակի վրա: Ձեզ կարող է թվալ, որ մարմնի թերությունների պատճառով չեք գրավում զուգընկերոջը: Իսկ դա ենթագիտակցական մակարդակով ցածրացնում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը:

Սով

Եթե դիետա եք պահում, միայն մտածում եք սննդի մասին: Եվ այդ կողմնակի մտքերը խանգարում են ձեզ: Եթե օրգանիզմը հասկանա, որ սնունդը բավարար չէ, ձեզ մոտ սեքսով զբաղվելու ցանկություն էլ չի լինի:

Ծուլություն

Իհարկե, երկուսդ էլ հոգնել եք և յուրաքանչյուրդ ցանկանում է պարզապես հանգստանալ և հաճույք ստանալ: Այդ պատճառով երկուսդ էլ պառկած եք և սպասում եք, որ դիմացինը նախաձեռնող լինի: Սա ծայրահեղ դեպք է:

Չափազանցված սպասումներ

Ֆիլմում սեքսի իդելականացում, ընկերուհիների՝ սեքսի մասի պատմություններ. այս ամենը ստեղծում է սեքսի մասին չափազանցված սպասումներ: Ձեր գլխում իդեալական սեքսի մասին սցենարներ կան:

Համակարգիչ

Օնլայն խաղերը և սոցիալական ցանցերը խլում են ձեր էներգիան, և երբ հասնեք անկողին՝ ձեզ քնելու մի քանի ժամ կմնա: Պայքարի այլ միջոց, բացի էկրանը անջատելուց, գոյություն չունի:

Շտապողականություն

Երբեմն արագ սեքսը կրքի պոռթկման ժամանակ հարաբերությունները ջերմացնելու միջոց են: Բայց դա չի կարելի մշտական դարձնել: Փորձելով ամեն ինչ արագ անել, չեք հասցնի վայելել պահը և լիարժեք հաճույք ստանալ:

Ամբողջությամբ՝ newmag.am