
ABB Group-ընկերությունը, որը հանդիսանում է Ֆորմուլա E առաջնության անվանական հովանավորը, և Qatar Airways ավիաընկերությունը ի նշանավորումն համագործակցության մեկնարկի կազմակերպել էին ուշագրավ մի մրցություն՝ առաջնությանը մասնակցող բոլիդի և երկու ուղևորատար ինքնաթիռների միջև՝ Airbus A350 և Boeing 787 Dreamliner:
Spark SRT_01E բոլիդի ղեկին էր 2014 թ-ից Ֆորմուլա Е առաջնությանը մասնակցող և ներկայումս Dragon Racing թիմի մրցարշավորդ բելգիացի Ժերոմ դ’ Ամբրոզիոն: Մրցությունը բաղկացած էր երկու փուլից: Առաջինում նրան անհրաժեշտ էր հաղթել Համադ օդանավակայանի թռիչքուղով թափ հավաքող Airbus-ը, իսկ երկրորդում՝ առաջ անցնել վայրէջք կատարող Dreamliner-ից:
Ամբողջությամբ՝ autoplus.am