Ֆիլիպինների Meep ընկերությունը կառուցել է Green Falcon էլեկտրական մոտոցիկլետը՝ հնկեղեգե թափքային պանելներով: Այդ կառուցվածքի զանգվածն ընդամենը 6,5 կիլոգրամ է, ինչը, ֆիրմայի գլխավոր կառավարիչ տնօրեն Պերես Լարսենի խոսքով, զգալիորեն փոքր է ապակեպլաստիկե նմանակից: Այս մասին տեղեկացնում է RideApart-ը:
Մոտոցիկլետը մշակվել է Bamboo Extreme կառավարական ծրագրի համար, որի մասնակիցները պետք է ներկայացնեին հնդկեղեգի ցողունների օգտագործման նորաստեղծական գաղափարներ: 2020 թվականին Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են այս բույսն աճեցնել 10 միլիոն հեկտարի վրա: Meep-ում հատուկ Green Falcon-ի համար ստեղծել են երկշերտանի հնդկեղեգե «զրահ»՝ ուժեղացված էպօքսիդային սոսնձով. այդ տեսքով դա պողպատից ավելի ամուր է դառնում: Դրա տակ թաքցված են էլեկտրաշարժիչը և մարտկոցների բլոկը, որոնց բնութագրերն առայժմ չեն հայտնում:
Քանի որ մոտոցիկլետը նախատեսված է քաղաքում շահագործման համար, դրա առավելագույն արագությունը սահմնափակված է ժամում 97 կիլոմետրով:
Ընթացքի պաշարը 50 կիլոմետր է: Լարսենն առայժմ համոզված չէ, որ Green Falcon-ը սերիական արտադրության կդրվի: Սակայն հուսով է, որ մոտոցիկլետը ոգեշնչող գործոն կդառնա մյուսների համար, և թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա պաշարները: