Համեղ խաչապուրի՝ վրացական խոհարարից․ Հրաշալի բաղադրատոմս ձեր ընտանիքի համար
Advertisement 1000 x 90

Համեղ խաչապուրի՝ վրացական խոհարարից․ Հրաշալի բաղադրատոմս ձեր ընտանիքի համար

Այս բաղադրատոմսը ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։ Այն ինձ տվել է վրացի խոհարարը։

Բաղադրիչներ․

  • 200 մլ․ կեֆիր,
  • 2 ձու,
  • 3 բաժակ ալյուր,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 0,5 թեյի գդալ սոդա,
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ,
  • 1 թեյի գդալ շաքար,
  • 0,5 կգ․ պանիր։

Պատրաստման եղանակը․

Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիրը և ձուն: Ավելացնում ենք մնացած բաղադրիչները (աղ, սոդա, շաքար, յուղ)։ Խառնում ենք։

Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։ Պատրաստում ենք միջուկը՝  ձու+պանիր, մանրացրած մանր քերիչով։

Բաժանում ենք խմորը մասերի։ Գրտնակում ենք բարակ լոշիկները։

Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։

Տապակում ենք տապակայի մեջ՝ երկու կողմից։

hayinfo.net