Tesla ամերիկյան ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացրել է թողարկվող էլեկտրամոբիլների քանակը: Այդ մասին վկայում է նրա կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել է ապրիլի 3-ին:
Ընդհանուր առմամբ այդ ժամակաշրջանում Tesla-ն արտադրել է 34 հազար 494 էլեկտրաքառ, այդ թվում՝ 24 հազար 728 Model S և Model X ավտոմեքենա, ինչպես նաև «Model 3» 9 հազար 766 մեքենա: Ընկերությունում ընդգծում են, որ ընդհանուր ցուցանիշը 40 տոկոսով ավելի բարձր է, քան 2017 թվականի չորրորդ եռամսյակում: Ինչպես հետևում է փաստաթղթից, վերջին եռամսյակն «առավել արդյունավետն է դարձել Tesla-ի պատմության մեջ»:
Ընկերությունում արձանագրել են, որ Model 3-ի արտադրության ծավալը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է կրկնակի: Վերջին յոթ օրվա ընթացքում Tesla-ն թողարկել է նման 2020 էլեկտրաքառ: Ինչպես հետևում է փաստաթղթից, Tesla-ն հաշվետու ժամանակաշրջանում գնորդներին հասցրել է 29 հազար 980 Էլեկտրաքառ՝ 11 հազար՝ 730 Model S, 10 հազար 070՝ Model X, ինչպես նաև 8 հազար 180 Model 3 ավտոմեքենա: