Թոփ մոդել ամսագրից տեղեկացրել են, որ հայ մոդել Անիտա Հարությունյանը որոշել է խզել աշխատանքային հարաբերությունները իրենց ամսագրի հետ: Փորձեցինք մոդելից պարզել պայմանագրի խզման հիմնական պատճառը, քանի որ մոդելը այդ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու դեպքում խոշոր գումարների տույժի առաջ է կանգնում:
-Անիտա, ռուսական թոփ մոդել ամսագիրը գրում է, որ դուք խզել եք Ձեր պայմանագիրը: Ինչո՞ւ:
-Ես անկեղծ կլինեմ, իմ թե՛ անձնական, թե՛ կարիերայի մեջ փոփոխություններ կան: Ես ստացել եմ այլ՝ ավելի գրավիչ առաջարկներ, որոնց համատեղությունը այդ ամսագրում՝ հատկապես «նուդ» ֆոտոշարքերում նկարվելու առումով, պարզապես անհամատեղելի են: Ես ընտրության առաջ կանգնեցի և վերջնականապես որոշեցի խզել պայմանագիրս:
-Դուք ասացիք նաև անձնական, մեր հետ զրույցում նախկինում ասել էիք, որ ձեր սիրտը զբաղված է:
-Հարցը շրջանցենք:
-Պայմանագիրը խզելու դեպքում Դուք պետք է նաև խոշոր տուգանք վճարեք, այնպես չէ՞:
-Եթե այն կապված է իմ երջանկության հետ, ինչու չէ՝ այո, կվճարեմ:
-Բայց Ձեր երկրորդ համագործակցությունը թոփ մոդել ամսագրի հետ կայացել է և արդեն պատրաստ են ձեր նոր լուսանկարները: Ի՞նչ մոտիվներով եք փորձել ստանալ նոր աշխատանքը:
-Այս անգամ հետաքրքիր կերպար ենք ընտրել՝ անձրև, մերկություն, տրամադրություն, զգացմունքներ և փայլ, շա՜տ փայլ:
-Ո՞վ է լուսանկարների հեղինակը և ինչո՞ւ եք որոշել այս անգամ հայ լուսանկարչի հետ աշխատել:
-Լուսանկարների հեղինակը Անդրան Մանթաշյանն է, արվել է Seducatiօn photoroom-ում: Ժամանակ չունենալու պատճառով չհասցրի գնալ Մոսկվա և լուսանկարները այստեղ արեցի, բայց համոզված եմ, որ պրոֆեսիոնալիզմի առումով չենք կաղում: Կարծում եմ՝ բավականին հաջող և կերպարային նկարներ ենք ստացել, որոնց պես հատկապես հայաստանյան մոդելային շուկայում չի եղել:
-Ի՞նչ նոր առաջարկներ եք ստացել, կա՞ն նոր պլաններ կարիերայում:
-Իհարկե կան, ես երբեք չեմ դոփում իմ տեղում, ավելին ասեմ՝ ես մեկ քայլ առաջ եմ կատարում իմ կարիերայում:
-Իսկ Հայաստանի ամսագրերի հետ աշխատո՞ւմ եք
-Այո, լուսանկարվել եմ «Դե ֆակտո» ամսագրի համար, որն առաջիկայում կհրապարակվի, այն ևս «ֆուռոռ» է խոստանում )):
Ամբողջությամբ՝ life.mediamall.am