Նորաձևության հոգեբանները պնդում են, որ հագուստը կարող է աշխատել ի օգուտ ձեզ և հակառակը: Պատահական չէ, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրափի ոսկե կանոնը. «Հագնվեք այն աշխատանքի համար, որն ուզում եք ունենալ և ոչ այն աշխատանքի, որն ունեք»: Թրամփն իսկապես գիտի, թե ինչ է ասում: Dress for success. ինչպես հագնվել հաջողության հասնելու համար Wnews.am-ում մենք մտածել ենք այս հարցի շուրջ: Եվ ահա 7 կանոն.
Համաձայնություն ինքդ քեզ հետ
Առավոտյան, նախքան զգեստապահարանը բացելը, մտածեք, թե ինչ եք պատրաստվում անել այդ օրը: Ինչ տրամադրություն ունեք, ինչ տպավորություն եք ցանկանում թողնել: Պետք է որոշակի բալանս լինի ձեր ընտրած հագուստի, տրամադրության և այն ազդեցության վրա, որն ուզում եք թողնել:
Մտածեք հարմարավետության մասին
Սա շատ կարևոր է: Ի վերջո ձեր նպատակը օրվա բոլոր գործերն ու հանդիպումները հաջողությամբ ավարտելն է և ոչ թե մտածելը , թե երբ եք հանելու այդ անիծված կոստյումը կամ բարձրակրունկները: Որքան էլ հագուստը գեղեցիկ ու թանկարժեք տեսք ունենա, եթե այն անհարմարավետ է ու դուք դրանում ձեզ լավ չէք զգում, այն չի օգնի ձեզ հաջողության հասնել:
Հագուստ, որը ձեր հագով է
Թանկարժեք, իդեալական կարված կոստյումը, որը մի քիչ մեծ է կամ մի քիչ նեղ, արդեն իդեալական կոստյում չէ:
Ճիշտ տարբերվել
Եթե դուք ցանկանում եք աշխատանքի ընդունվել և գնում եք հարցազրույցի, կարևոր է, որ ձեզ հիշեն: Այնպես որ, մի վախեցեք վառ գույներից ու հետաքրքիր լուծումներից: Եթե դա օֆիսային աշխատանք է, կարող է ինել վառ կոշիկներ կամ պայուսակ, եթե ստեղծագործական, առանց հատուկ դրես-կոդի աշխատանք՝ ապա եղեք ավելի ազատ ու կրեատիվ հագուստի ընտրության հարցում: Հատկանշական է, որ կարմիր գույնը միշտ թողնում է ինքնավստահության տպավորություն: Կարմիր կրող մարդը գնահատվում է և տպավորվում որպես ինքնավստահ մարդ:
Հագնվեք վայրին համարպատասխան
Սա, թերևս, ամենակարևոր պայմաններից է: Յուրաքանչյուր իրավիճակ ու վայր ունի իր կանոնները և պետք է խաղալ այդ կանոններով: Եթե դուք գնում եք հանդիպման որևէ լոֆթային, հանգիստ միջավայրում, որտեղ բոլորը հագնված են ջինսեր ու կեդեր, իսկ դուք կոստյումով ու փողկապով եք, դուք խաղից դուրս եք, և հակառակը, միջավայրում, որտեղ պաշտոնական մթնոլորտ է՝ փողկապներով ու խիստ կոստյումներով, դուք անհարմար իրավիճակում կհայտնվեք ջինսով ու ֆուտբոլկայով: Եթե դուք զգում եք, որ դրես-կոդին չեք համապատասխանում, դուք պարտվում եք:
Մի հագնվեք տարիքին համապատասխան
Նորաձևության հոգեբանները խորհուրդ են տալիս կրել հագուստ ոչ թե տարիքին, այլ ինքնազգացողությանը համապատասխան: Վաղուց ակտուալ չեն 40-ից կամ 50-ից հետո մինի կամ մեկ այլ բան չեն հագնում արտահայտությունները: Եթե ձեզ ամեն բան դուր է գալիս ձեր կառուցվածքում և դուք չեք բարդույթավորվում մարդիկ դա կզգան ու կգնահատեն: Anti-age շարժման լավագույն օրինկաը Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն է:
Հագուստ, որը կաշխատի ձեզ համար
Հագուստը, որը հաջողություն է բերում, դուր է գալիս ձեզ: Դուք դրանով ինքնավստահ ու լավ եք զգում: Մնացած բոլոր դեպքերում այն աշխատում է ոչ թե ձեզ համար, այլ ձեր դեմ: