Բաղադրիչներն այնքան պարզ են, որ հաստատ կգտնվեն յուրաքանչյուրի խոհանոցում:
Բաղադրիչներ
- Պինդ պանիր – 200 գ
- Սամիթ – 100 գ
- Թթվասեր – 200 գ
- Ձու – 2 հատ
- Ալյուր – 2 ճ/գ
- Աղ, սև պղպեղ՝ ըստ ցանկության
- Բուսայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Միջին քերիչով անցկացնել պանիրը և տեղավորել խորը թասի մեջ:
- Պանրին ավելացնել ձու, թթվասեր, սամիթ, աղ և պղպեղ: Լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Տապակը լավ տաքացնել, բուսայուղ լցնել և ավելացնել ստացված զանգվածը: Տապակն անմիջապես ծածկել կափարիչով:
- Երբ մի կողմը լավ տապակվի, բարձրացնել կափարիչը, շրջել խաչապուրին և տապակել մյուս կողմից՝ արդեն առանց ծածկելու: Ամեն կողմից տապակել 5-7 րոպե:
- Արագ խաչապուրին պատրաստ է: Մնում է միայն կտրել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը