5 օգտակար ընդեղեն, որոնք պարտադիր է ներառել սննդակարգ
Advertisement 1000 x 90

5 օգտակար ընդեղեն, որոնք պարտադիր է ներառել սննդակարգ

Ընդեղենը շատ օգտակար է առողջության համար։ Այն հարուստ է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով, այդ թվում՝ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով։ Բացի այդ՝ այս մթերքը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում։ Fabiosa.com-ը ներկայացրել է 5 ամենաօգտակար հատապտուղների ցանկը։

Պիստակ։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պիստակը նպաստում է խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի կարգավորմանն այն անձանց շրջանում, ովքեր հիվանդ են դիաբետով։ Ընդեղենի այս տեսակը հակաօքսիդանտ է պարունակում, որն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Պիստակը հարուստ է նաև կալիումով, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ։

Քեշյու։ Քեշյուն մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ բջջանյութ, սպիտակուց, մագնիում, պղինձ, վիտամին E: Այն նպաստում է արյան ճնշման կարգավորմանն այն անձանց շրջանում, ովքեր տառապում են մետաբոլիկ համախտանիշով։ Ընդեղենի այս տեսակը կօգնի նաև նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Նուշ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նուշը նպաստում է զարկերակային ճնշման և քաշի նվազմանը։ Խոսքը հատկապես որովայնի հատվածում կուտակված ճարպի մասին է, որն առաջանում է սթրեսի հետևանքով։ Ընդեղենի այս տեսակը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, կարգավորում գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։ Նուշը վիտամին E-ի, կալցիումի, մագնիումի և ֆոլաթթվի աղբյուր է։

Ընկույզ։ Ընկույզը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում, բջջանյութ, մագնիում և այլ սննդարար նյութեր։ Այս մթերքի պարբերական օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, բարենպաստ ազդեցություն ունենում ուղեղի աշխատանքի վրա։

Գետնընկույզ։ Ընդեղենի այս տեսակը հարուստ է B խմբի վիտամիններով, սպիտակուցով, մագնիումով, ինչի արդյունքում օգնում է կանխարգելել սրտային հիվանդությունները և մրսածությունը։ Այն կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակը, ինչը հատկապես օգտակար է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը