Բաղադրիչներ
Խմորի համար
Կեֆիր – 2 բաժակ
Աղ – 1 թ/գ
Շաքարավազ – 1 թ/գ
Սոդա – 1 թ/գ
Բուսայուղ – 2 ճ/գ
Ալյուր – 4-5 բաժակ
Միջուկի համար
- Պինդ պանիր – 150 գ
- Խաշած ձու – 5 հատ
- Սխտոր – 5 ատամիկ
- Կանաչի – 1 փունջ
- Մայոնեզ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել կեֆիրը, աղը, շաքարավազը, սոդան, բուսայուղը, այլուրը, լավ խառնել:
- Պանիրը և ձուն քերել խոշոր քերիչով, ավելացնել մանրացրած սխտոր, կանաչի, մայոնեզ, լավ խառնել:
- Խմորը բաժանել մասերի: Յուրաքանչյուր մասից բլիթ գրտնակել, ավելացնել միջուկը, եզրերը կպցնել:
- Նորից գրտնակել: Ինչքան բարակ ստացվի խաչապուրին, այնքան ավելի համեղ: Տապակել խաչապուրիները չոր տապակի մեջ, միջին կրակի վրա, մինչև խաչապուրիները ոսկեգունեն:
- Պատրաստի խաչապուրիները պատել կարագով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը