Սովորական ձավարը կարող է օգնել ձեզ վերականգնել կոլագենի անբավարար մակարդակը կնոջ օրգանիզմում և այն երիտասարդացնել մի քանի տարով։ Մաշկը, մազերն ու եղունգները կարող են ամրանալ, գեղեցիկ տեսք ունենալ։
Գարեձավարի օգտակար հատկությունները
Fithacker.ru-ն գրում է, որ գարեձավարը մի շարք սննդարար նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին լիարժեք գործելու համար։ Այն ամինաթթուներ է պարունակում, որոնք ակտիվորեն մասնակցում են կոլագենի սինթեզին։ Հենց կոլագենն է օգնում պահպանել մաշկի էլաստիկությունը՝ կանխարգելելով կնճիռների առաջացումը։ Գարեձավարը սննդակարգ ներառելու ևս մեկ կարևոր պատճառ. այն մեծ քանակով B, A, PP, E վիտամիններ է պարունակում։ Գարեձավարի պարբերական օգտագործումն օգնում է ոչ միայն պահպանել մաշկի առողջությունը, այլև ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Այն բավական հագեցնող է, քիչ քանակով կալորիաներ է պարունակում, բավական շատ բջջանյութ, որը հարկավոր է աղիների նորմալ աշխատանքի համար։
Ինչպես եփել գարեձավարը. մի քանի գաղտնիք
Եփելուց առաջ ձավարը հարկավոր է լավ լվանալ։ Գարեձավարը լցրեք ջրի մեջ, լավ լվացեք, թափեք ջուրը։ Մի քանի անգամ թափեք ջուրը, լվացեք մաքուր ջրով, մինչև այն թափանցիկ դառնա։ Անմիջապես պատրաստելուց առաջ հարկավոր է կրկին լվանալ գարեձավարը։ 1 բաժակ գարեձավարի վրա հարկավոր է ավելացնել 1 լիտր ջուր և թողնել նվազագույնը 4 ժամ։ Խորհուրդ է տրվում գարեձավարը եփել մեծ տարայում, քանի որ պատրաստման ընթացքում այն չափերով մեծանում է մի քանի անգամ։
Գարեձավարի պատրաստման բաղադրատոմսեր
Առաջին բաղադրատոմս, հարկավոր է
- 1 բաժակ գարեձավար
- 5 բաժակ ջուր
- 30 գրամ կարագ
- աղ՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Լվացած և թրջած գարեձավարին ջուր ավելացրեք, դրեք կրակի վրա։ Եռացրեք, 45 րոպե եփեք դանդաղ կրակի վրա։ Թափեք ջուրը, ավելացրեք կարագը, աղը։ 10 րոպե անց կարող եք ուտել։
Երկրորդ բաղադրատոմս, հարկավոր է
- 1 բաժակ գարեձավար
- 1 ճաշի գդալ կարագ
- ջուր
- աղ՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Գարեձավարը լցրեք եռացող ջրի մեջ։ Եփեք 5 րոպե։ Ավելացրեք 3.5 բաժակ սառը ջուր, եռացրեք։ Ավելացրեք աղն ու կարագը։ 35 րոպե եփեք մարմանդ կրակին։ Գազօջախը տաքացրեք մինչև 80 աստիճան, գարեձավարը 1 ժամ դրեք գազօջախը։
Երրորդ բաղադրատոմս, հարկավոր է
- 1 բաժակ մաքուր գարեձավար
- 1 լիտր ջուր
- 2 լիտր կաթ։
Պատրաստման եղանակը։ Գարեձավարի վրա ջուր լցրեք, թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան թափեք ջուրը, ավելացրեք կաթը։ Երբ կաթը եռա, տարան փակեք, գոլորշու վրա եփեք 3 ժամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը