
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բացվել է յուրահատուկ շոու, որը հնարավորություն է տալիս մուտք գործել Ֆրիդենստրայհ Հունդերտվասերի (1928-2000) տարօրինակ և գաղտնի աշխարհը:
“Hundertwasser Experience” տեսաինստալյացիան, որը նվիրված է հայտնի ավստրիացուն, ձեռնարկել են Ջանֆրանկո Յանուցին և “Immersive Art Factory” խումբը: Պատկերասրահը գտնվում է նախկին էլեկտրակայանի մեքենաների սրահում, որն այժմ կոչվում է “Kunstkraftwerk” գեղագիտական կենտրոն: Շոուն բաց է մինչև 2017 թ. օգոստոսի 24-ը: