Kitchenmag.ru կայքը ներկայացրել է 10 գաղտնիք, որ կօգնեն նիհարել:
- Մոռացեք դիետիկ սննդի մասին: Դիետիկ մթերքները, որոնք կարելի է գտնել սուպերմարկետներում, հաճախ առողջ սննդի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Բազմաթիվ դեպքերում այդպիսի նշումները պարզապես մարքետինգային քայլեր են: Օրինակ՝ կաթնամթերքը յուղազրկելու ընթացքում անհետանում են նաև դրանում պարունակվող վիտամինները, ավելանում են նյութեր, ինչի արդյունքում դրանց կալորիականությունը հավասարվում է հարևանությամբ դրված չյուղազրկված մթերքներին:
- Սնունդը կոնկրետ ժամերի օգտագործեք: Եթե ցանկանում եք նիհարել, սնվելու որոշակի ռեժիմ պահպանեք: Աշխատեք միշտ նույն ժամին ուտել: Դա նպաստավոր ազդեցություն կունենա նյութափոխանակության համակարգի վրա:
- Սննդակարգում ներառեք գրեյպֆրուտը: Գրեյպֆրուտն օգտակար է, և այն պետք է օգտագործեն դիետայի հետևող բոլոր անձինք: Այն ոչ միայն վիտամին C-ի և այլ օգտակար նյութերի աղբյուր է, այլև օրգանիզմին օգնում է այրել ճարպային կուտակումները:
- Խելացի գտնվեք խանութ գնալիս: Խանութ գնալիս հիշեք, որ դրանց խնդիրը որքան հնարավոր է՝ շատ ապրանքներ վաճառելն է: Որպեսզի ավելորդ գումար չծախսեք և չգնեք մթերք, որը պետք չէ օգտագործել, խանութ գնալուց առաջ ցանկ կազմեք, ինչը ձեզ կօգնի չշեղվել:
- Անուշադրության մի մատնեք սառեցված մթերքները: Ավելի լավ է օգտագործել սառեցված մթերքներ, քան երեկոյան պիլմենի ուտել կամ էլ սենդվիչներ պատրաստել:
- Ատամները հաճախ մաքրեք: Եթե ձեզ դժվար է պայքարել սովի զգացման դեմ, ապա փորձեք հոգեբանական միջոցներ օգտագործել: Դրանք սովորաբար բավական օգտակար են լինում ավելորդ քաշի դեմ պայքարում: Այսպես, եթե գնում եք քնելու, և ձեզ տանջում է սովի զգացումը, մաքրեք ատամները: Դա դադարեցնում է որևէ բան ծամելու ցանկությունը:
- Սոուսներ օգտագործեք: Որպեսզի դիետան տանջանքների չվերածվի, թարմացրեք ձեր սննդակարգը: Հիշեք, որ դա պետք է անել միայն առողջ մթերքների միջոցով: Օրինակ՝ թարմ մթերքներից կարելի է սոուսներ պատրաստել:
- Շատ բջջանյութ օգտագործեք: Շատ օգտագործեք այնպիսի մթերք, որը բջջանյութ է պարունակում: Դրանց շարքին են դասվում հատիկավորները: Կողմնորոշվելու համար ձեզ կարող է օգնել դրանց գույնը: Շագանակագույնը կարող է վկայել այն մասին, որ այդ հատիկավորները նվազագույն մշակման են ենթարկվել:
- Գիշերը մի կերեք: Գիշերն օրգանիզմը պետք է հանգստանա: Աշխատեք գիշերը չուտել, քանի որ այդ ժամերին ուտելը ոչ միայն չի նպաստի նիհարելուն, այլև ավելորդ կիլոգրամների պատճառ կդառնա:
- Սիրահարվեք: Սերը ոգեշնչում է: Հատկապես կյանքում կարդինալ փոփոխությունների համար: