Վրացական Փխալի
Փխալին վրացական խոհանոցի ամենասիրված և էժան ուտեստներից մեկն է: Նրանում առկա է տարբերակայնության սկզբունքը, այն է՝ մի բաղադրատոմսում կարելի է օգտագործել տարբեր բաղադրամասեր: Ներկայացնում ենք Փխալիի տարբերակներից մեկը:
Բաղադրիչներ
- Սպանախ – 500 գ
- Ընկույզ – 75-100 գ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 2-3 ատամիկ
- Համեմ – 1 փունջ
- Նուռ – 1 հատ
- Խմելի-սունելի – 1 թ/գ
- Նռան հյութ կամ գինու քացախ – 1 ճ/գ
- Ընկույզի ձեթ
Պատրաստման եղանակը
- Նախ՝ լավ լվանալ սպանախը հոսող ջրով, հետո դնել եռացող ջրով կաթսայի մեջ 5 րոպե:
- 5 րոպե անց հանել սպանախը, լցնել քամիչի մեջ և արագ վրան սառը ջուր լցնել: Դրանից հետո լավ քամել սպանախը:
- Ընկույզը, սխտորը, համեմը և սոխը լավ մանրացնել բլենդերով: Դրանից հետո պետք է լավ հունցել այդ զանգվածը, ինչից հետո ավելացնել աղ և համեմունքներ:
- Սպանախը նույնպես պետք է անցկացնել մսաղացով: Եթե զանգվածը նորից հեղուկ պարունակի, ապա պետք է մեկ անգամ ևս քամել: Դրանից հետո սպանախը պետք է խառնել ընկույզի զանգվածի հետ: Ավելացնել մի փոքր գինու քացախ կամ նռան հյութ և նորից խառնել:
- Պետք է ստացվի պաշտետի նման զանգված: Զանգվածից գնդեր ձևավորել, շարել ափսեի վրա և զարդարել նռով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը