Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել աշխարհում ամենաթանկ ավտոմոբիլային համարանիշը՝ F1-ը: Դրա արժեքը 12,25 միլիոն ֆունտ ստեռլինգ է (17,5 միլիոն դոլար): Համարանիշն աճուրդի հանած բրիտանացի ավտոմոբիլային դիզայներ Աֆզալ Քանն, ինչպես ապրիլի 18-ին հայտնել է բրիտանական Daily Express թերթը, այն ձեռք է բերել 2008 թվականին 440 հազար ֆունտ ստեռլինգով (630 հազար դոլարով):
Այն ժամանակ դա ազգային ռեկորդ էր: Այդ ժամանակվանից ի վեր հազվագյուտ համարանիշերի արժեքը սրընթաց աճ է արձանագրել մեծացող պահանջարկի պատճառով: 2017 թվականին Միացյալ Թագավորությունում ձեռք է բերվել շուրջ 375 հազար յուրօրինակ համարանիշ, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Քանի համարանիշի գնորդը, համարանիշ, որը եղել է նրա Bugatti Veyron ավտոմոբիլի վրա, ստիպված կլինի լրացուցիչ 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել՝ հաշվի առնելով պետական տուրքերը:
Այսպիսով, F1 համարանիշի արժեքը կկազմի գրեթե 15 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 21,5 միլիոն դոլար): Վարորդների և փոխադրամիջոցների թույլատրագրման գործակալության տվյալներով՝ 1990 թվականից անցկացվող ավտոմոբիլային համարանիշերի վաճառքի աճուրդները շուրջ 2,3 միլիարդ ֆունտ սեռլինգի (3,3 միլիարդ դոլարի) շահույթ են բերել, որը փոխանցվել է պետական բյուջե: