
Buick մակնիշը, որը պատկանում Էէ General Motors կոնցեռնին, բացահայտել է Enspire կոնցեպտուալ քրոսովերին վերաբերող մանրամասները, որի հանրային դեբյուտը Պեկինի ավտոսալոնում կկայանա արդեն ապրիլի վերջին:
Նորույթն ապրանքային արտաճանապարհայինի նախակարապետն է դարձել չինական շուկայի համար: Սակայն դրա թողարկման ժամկետները դեռևս հայտնի չեն:
Buick Enspire քրոսովերը հանդերձված է eMotion էլեկտրական ուժային կայանքով: Դրա հատույցը կազմում է 557 ձիաուժ: Մեկ լիցքավորմամբ կոնցեպտ-քառը կարող է անցնել մինչև 596 կիլոմետր: Մարտկոցների բլոկն ապահովում է գերարագ և անլար լիցքավորում և մինչև 80 տոկոս լիցքավորվում է 40 րոպեի ընթացքում: