Բելգիացի գիտնականների կարծիքով՝ կնոջ սերը կախված է նրա նկատմամբ զուգընկերոջ վերաբերմունքից և միջինը տևում է 5 տարի:
Ցավոք, հավերժական սերը հազվադեպ է լինում: Երկար ժամանակ ամուսնական հարաբերություններում գտնվող 200 կնոջ հարցումների արդյունքում պարզվել է, որ նրանք ամենաերջանիկը եղել են առաջին 5 տարիներին: Սակայն դրանից հետո ընտանիքները հաճախ քայքայվում են, ինչի պատճառը սիրո մարելն է:
Հետազոտության շատ մասնակիցներ խոստովանել են, որ 5 տարուց հետո ամուսինները կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունը: Կանայք խոստովանել են, որ բաժանությունների պատճառն այն է, որ ամուսնու անտարբերությունը սկզբում առաջացնում է վիրավորվածություն, ապա՝ սկանդալներ, զգացմունքների կորուստ և վերջում՝ ընտանիքի քայքայում, հայտնում է Informing-ը::