Tesla ամերիկյան ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է մարտի 31-ին, վնասներ է արձանագրել գրեթե 710 մլն դոլարի չափով:
Այդ մասին վկայում է նրա՝ մայիսի 2-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը: Ինչպես նշում է The Wall Street Journal թերթը, սա արդեն հինգերորդ անընդմեջ եռամսյակն է, երբ ընկերությունն իր համար ռեկորդային ֆինանսական կորուստներ է արձանագրում: Այսպես, 2017 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում Tesla-ի վնասները կազմել են համապատասխանաբար 619 մլն դոլար և 675 մլն դոլար:
2017 թվականի առաջին երեք ամսվա արդյունքներով նա կորցրել էր 330 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ հրատարակությունն ընդգծում է, որ Tesla-ն գերազանցել է վերլուծաբանների սպասումները: Նրանք կանխատեսում Էին, որ ընկերությունը կհայտնի էլ ավելի զգալի կորուստների մասին: Tesla-ն նաև ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն, ապրիլի վերջին ընկերությունը հավաքել է «Model 3» 2,27 հազար իր նոր էլեկտրամոբիլներ: Ավելի վաղ ընկերությունում ակնկալում էին, որ արդեն 2017 թվականի վերջին շաբաթական թողարկվի 5 հազար մեքենա: