Սեքս 65-ից հետո․ տարեց մարդկանց 18% դեղ է ընդունում՝ սեռական ֆունկցիաները լավացնելու համար
Advertisement 1000 x 90

Սեքս 65-ից հետո․ տարեց մարդկանց 18% դեղ է ընդունում՝ սեռական ֆունկցիաները լավացնելու համար

Հակառակ տարածված տեսակետին, կենսաթոշակային տարիքում շատերի սեռական կյանքը անկում չի ապրում՝ 65-80 տարեկան 5 մարդուց 2-ը սեռական ակտիվ կյանք ունի։ Այս մասին ասվում է  ամերիկյան նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հիմնված են ամերիկյան «Առողջ ծերացում» համազգային հարցման վրա, որն իրականացրել է Միչիգանյան համալսարանը։

Ըստ հարցման, որը իրականացվել է 1000 մարդու շրջանում, 65-80 տարեկան մարդկանց 40 տոկոսը հայտնում է սեռական ակտիվության մասին, ընդ որում զուգընկեր ունեցողների կեսից ավելին ասում են, որ դեռ սեքսով են զբաղվում։ 76-80 տարեկանների միայն մեկ քառորդն է հայտնել սեռական ակտիվության մասին։ 65-70 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 46 տոկոս։

Տղամարդկանց 84 ու կանանց 69 տոկոսը 65-80 տարեկանում սեքսը կարևոր գործոն է համարում ցանկացած տարիքում։ Կանանց 12 ու տղամարդկանց ավելի քան 50 տոկոսը հայտնել է սեռական ակտիվության հանդեպ մեծ հետաքրքրության մասին։ Ընդ որում կանանց համեմատ տղամարդկանց համեմատաբար փոքր քանակն է եղել «չափազանց կամ շատ» բավարարված իր սեռական կյանքով։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ չնայած սեքսը կարևոր է շատ տարեցների համար, այդ թեման գրեթե չի քննարկվում ոչ զուգընկերների, ոչ բժիշկների հետ՝ հարցման մասնակիցների 17 տոկոսն է  հայտնել, որ վերջին երկու տարում այդ մասին խոսել է բժիշկների հետ, չնայած գրեթե երկու երրորդն ասել է, որ իրենք այդ հարցը հաճույքով կքննարկեին։

65-80 տարեկան տղամարդկանց 18 ու կանանց 3 տոկոսը հայտնել է այն մասին, որ վերջին երկու տարիներին ընդունել են դեղամիջոցներ կամ հավելանյութեր իրենց սեռական ֆունկցիաները լավացնելու համար։ Հետազոտության հեղինակները վստահեցնում են, որ այդ դեղամիջոցները կարող են որոշակիորեն փոխգործակցել այլ դեղամիջոցների հետ, որոնք ընդունում են տարեց մարդիկ։

med.news.am