Օգտակա՞ր է, արդյոք, տոմատի հյութը
Advertisement 1000 x 90

Օգտակա՞ր է, արդյոք, տոմատի հյութը

Տոմատի հյութն իր մեջ պարունակում է թրթնջուկաթթու, կիտրոնաթթու և խնձորաթթու, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակման պրոցեսներին:

Ինչպես լոլիկը, այնպես էլ հյութը հարուստ են նատրիումով, կալցիումով ու կալիումով: Արդեն շշալցված հյութն ամբողջովին զրկվում է օգտակար նյութերից:

Երբ լոլիկը եփում կամ պահածոյացնում են, թվարկված բոլոր թթուներն ու հանքային նյութերը դառնում են անօրգանական, այսինքն` վնասակար մեր օրգանիզմի համար: Իհարկե, այդ վնասը անմիջապես չի արտահայտվում: Այն երևում է ժամանակի հետ:

Մասնագետները գտնում են, որ երիկամներում կամ միզածորաններում գոյացած քարերը եփած լոլիկի կամ հյութի պատճառած վնասներն են, հատկապես, եթե այն օգտագործում ենք օսլայով հարուստ սննդամթերքի հետ: